Միջուկային ծրագիրը մնում է Իրանի ուշադրության կենտրոնում
15:33, 16 Փետրվար, 2012ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրան-Ադրբեջան հարաբերությունների լարված լինելը նորություն չէ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը իրանագետ Ռոման Սմբատյանը նշեց, որ հայտնի ֆիզիկոսի սպանությունը Թեհրանում նույնպես նորություն չէր, քանի որ վերջին տարիների ընթացքում 4-5-ը սպանվել են կամ առեւանգվել: «Այս պրոցեսն անընդհատ շարունակվում է, որը միտված է միջուկային ծրագիրը կասեցնելուն: Գործակալներն Իրան թափանցելու համար օգտագործում են Ադրբեջանի տարածքը»,-ասաց իրանագետը: Նրա խոսքով` ֆիզիկոսն անմիջականորեն ընդգրկված էր միջուկային ծրագրի զարգացման գործում: Եւ որքան էլ նրանք սպանվեն, ոլորտը պետության ուշադրության կենտրոնում է:
Ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը նշեց, որ Իրանի միջուկային ծրագիրը պատրվակ է Արեւմուտքի համար` ճնշում գործադրելու այդ երկրի վրա: Նա ձգտում է ձերբազատվել իրեն ոչ ձեռնտու վարչական համակարգերից:
Դիտվել է 300 անգամ

Ֆոտոհոսք
RSS
