Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը հակասահմանադրական ճանաչելու դեպքում կգնտվեն նոր տարբերակներ

12:00, 2 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի` Սահամանդրական խորհուրդ հանձնելը չպետք է խաղ համարել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 2-ին լրագրողների հետ հանդիպմանը  ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը նշեց, որ նման մեծ հարցերը խաղի համար չեն, եւ կարեւոր է, որ Սահմանադրական խորհուրդը ճիշտ որոշում կայացնի: «Ֆրանսիայի հայ համայնքն այդ ուղղությամբ աշխատում է: Երեք հավանական որոշում կա, որ կարող է եզրակացնել Սահմանադրական խորհուրդը»,-ասաց Մանոյանը: Նա նշեց, որ հնարավոր է` հայտարարվի, որ օրինագիծը չի հակասում Սահմանադրությանը եւ հանձնվի ստորագրման, կամ կորոշվի, որ օրիանգծի մի մասն է հակասում, եւ կրկին կուղարկվի Ազգային ժողով: Երրորդ հնարավոր տարբերակն այն է, որ օրինագիծն ամբողջությամբ ճանաչվի հակասահմանադրական: «Հակասահամանադրական ճանաչվելու դեպքում չպետք է խուճապի մատնվել, քանի որ դա աշխարհի վերջը չի լինի: Կգտնվեն տարբերակներ` մշակելու այնպիսի օրենք, որ սահմանադրությանը չի հակասի»,-ասաց Մանոյանը: Նա նշեց, որ երեք տարբերակներն էլ հավասար հավանականություն ունեն: Այս իրավիճակը չպետք  է հիասթափեցնի, քանի որ  պայքարը հեշտ չէ: Կարեւոր է, որ  ի վերջո Ֆրանսիայի նման երկիրը շարունակի աշխատել, իսկ եվրոպացիներին պետք է հիշեցնել, որ Թուրքիան այն երկիրը չէ, որ պետք է սովորեցնի` ինչ կարելի է անել եւ ինչ` ոչ:

Դիտվել է 384 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ