Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Ո՞վ է ձեր կարծիքով 2011թ ՀՀ հավաքականի լավագույն ֆուտբոլիստը:
Սարգիս Հովսեփյան
Ռոման Բերեզովսկի
Հենրիխ Մխիթարյան
Գեւորգ Ղազարյան
Յուրա Մովսիսյան

ԱՄՆ-ին ձեռնտու չէ թուրք-ամերիկյան հարաբերությունների սառեցումը

13:23, 27 Հունվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման համար առաջին հերթին պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հունվարի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ԱՄՆ-ի հայտարարությանը, թե չի պատրաստվում հետեւել Ֆրանսիայի օրինակին, թուրքագետ Արտակ Շաքարյանը նշեց, որ Հիլարի Քլինթոնը փետրվարին այց է կատարելու Անկարա, եւ դրանով  պատրաստում է  իր այցը: «ԱՄՆ-ն միշտ ջատագով է եղել հայ- թուրքական սահմանների բացմանը, արձանագրությունների վերակենդանացմանը: Սակայն միշտ ունեցել իր դիրքը` չանցնելու Թուրքիայի «կարմիր գիծ»-ը»,-ասաց Շաքարյանը: Նա նշեց, որ ԱՄՆ-ին ձեռնտու չէ, որ սառեցվեն թուրք-ամերիկյան հարաբերությունները, քանի որ ԱՄՆ-ն դուրս է գալիս Իրաքից եւ կարիք ունի Թուրքիայի աջակցությանը: «Թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացում դեմոկրատներին պետք չէ` հաշվի առնելով նաեւ նախագահական ընտրությունները»,-ասաց թուրքագետը:

Դիտվել է 810 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ