Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Քանդվեց ԵՃՇՀ-ի ու ՀՊՃՀ-ի տարիներ շարունակ իրարից անջատող պատը

Քանդվեց ԵՃՇՀ-ի ու ՀՊՃՀ-ի տարիներ շարունակ իրարից անջատող պատը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կրթությունն առանց սահմանների» կարգախոսի շրջանակում հունվարի 16-ին քանդվեց Երեւանի ճարտարապետության եւ շինարարության ու Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանները միմյանցից տարիներ շարունակ անջատող խորհրդանշական պատը: Պատը կառուցվել էր 1989 թվականին, երբ ժամանակի հրամայականով ձեւավորվեցին երկու առանձին համալսարաններ: Այդ քայլից հետո լիարժեք չի լուծվել ուսումնակրթական բազաների հավասար տեղաբաշխման հարցը, որն էլ լուծելու նպատակով երկու բուհերի ռեկտորները, առանց կոմերցիոն պայմանների, երկկողմ կշահագործեն երկու բուհերի ուսումնալաբորատոր, սպորտային եւ այլ բազաները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, խորհրդանշական միջոցառմանը մասնակցեց նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նրա խոսքով ` հայաստանյան բուհերը ոչ թե իրարից առանձնանալու, այլ իրար հետ շփվելու, համագործակցելու կարիք ունեն, եւ նմանատիպ խոչընդոտների ստեղծումը ոչ մեկին պատիվ չի բերում: «Պատերը պետք է քանդվեն, իսկ բաժանող գծերը` մաքրվեն»,- կարեւորեց Արմեն Աշոտյանը

Այսուհետ երկու կառույցների ուսանողներին հնարավորություն կընձեռվի ոչ միայն լիարժեք օգտագործել երկու համալսարանների ուսումնագիտական, սպորտային դահլիճը, ընթերցասրահը, ճաշարանը, այլեւ` կսերտացնի երկու բուհերի ուսումնադասախոսական կազմի հետ շփումը, որը կնպաստի երկոկղմ գիտակրթական մտքի զարգացմանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am