Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Թուրքիան տագնապած է Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտման պատժելիության օրինագծի քննարկման առնչությամբ

Թուրքիան տագնապած է Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտման 
պատժելիության օրինագծի քննարկման առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Սենատը Հայոց ցեղասպանության ժխտման պատժելիության նոր օրինագիծը կքննարկի դեկտեմբերի 19-ին: Հայոց ցեղասպանության գոյությունը ժխտողների համար օրինագծով նախատեսված է մեկ տարի ազատազրկում եւ 45 հազար եվրո տուգանք:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Ֆրանսիայում տպագրվող «Նոր Հառաչ»պարբերականը, այս անգամ եւս առկա է թուրքական հակազդեցությունը:

Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը գրավոր հայտարարություն է ուղարկել Ֆրանսիային, որով կոչ է անում անդառնալի սխալ չգործել` վավերացնելով Հայոց ցեղասպանության ուրացումը պատժող օրինագիծը:

Դեկտեմբերի 7-ին Ֆրանսիայի Սենատի Օրենքների հանձնաժողովը գրեթե միաձայն ընդունեց UMP կուսակցության պատգամավոր Վալերի Պուայեի եւ իր համախոհների կողմից հոկտեմբերի 21 –ին ներկայացրած օրինագիծը: Օրինագիծը ցեղասպանության դեմ պայքարի համայանքային իրավունքի միջազգային օրենքի փոխադրման եւ Հայոց ցեղասպանության գոյության ժխտումը պատժելու մասին է:

Ֆրանսիան Հայոց Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է 2001թ-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am