Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Կներկայացվեն 36 հայ արվեստագետների գործեր


ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայացք. Հայաստանի ժամանակակից արվեստ» պատկերագրքի կներկայացվի հանրությանը եւ տեղի կունենա նրանում ներառված 36 ժամանակակից հայ արվեստագետների գործերի ցուցահանդեսը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանը, պատկերագրքում ընդգրկված են ավագ, անկախության սերնդի, ինչպես նաեւ վերջին տարիներին ասպարեզ դուրս եկած հայաստանաբնակ երիտասարդ արվեստագետները, ովքեր հայ ժամանակակից արվեստի կայացման ու զարգացման գործում զգալի ներդրում են ունեցել:Պատկերագրքի հեղինակն է իտալաբնակ լրագրող եւ արվեստի մեկնաբան Ասիեհ Լ. Նասսեհի Ջավանը, ով Հայաստանի ժամանակակից արվեստը ներկայացնում է պատմական կտրվածքով ու սերունդների միջեւ կապի տեսանկյունից:

Պատկերագրքի շնորհանդեսը տեղի կունենա Հայստանի նկարիչների միության ցուցասրահում դեկտեմբերի 12-ին'ժամը 15:00-ին: Այն նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին եւ անց է կացվում Մշակույթի նախարարության ու ՄԱԿ-ի Զարգացման հայաստանյան գրասենյակի աջակցությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am