Կարծիքներ

Դերսիմի ոճրագործության մասին հայտարարությունը ոչ ուղղակի ներողություն էր նաեւ հայ ժողովրդից

2 րոպեի ընթերցում

Դերսիմի ոճրագործության մասին հայտարարությունը ոչ ուղղակի ներողություն էր նաեւ հայ ժողովրդից

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարության որոշ հատվածներ Դերսիմի ցեղասպանության մասին հակասության մեջ են նախկինում արված այլ հայտարարությունների հետ: Նման կարծիք նոյեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը' հավաստիացնելով, որ նախկինում բազմիցս Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայում փակ արխիվներ չկան, իսկ Դերսիմի մասին իր խոսքում նա ընդգծեց, որ ներեղություն է խնդրում այն բանից հետո, երբ իր առջեւ բացվեցին «փակ արխիվներում» պահվող փաստաթղթերը:

«Ընդհանրապես, այս հայտարարությունն ուղղված է միայն Թուրքիայում ներքին որոշ քաղաքական հարցեր լուծելուն: Սակայն, ինչպես եւ սպասվում էր, այն ունեցավ այլ տարաբնույթ մեկնաբանություններ: Թուրքիայի իշխանությունները հասկանում էին, որ Դերսիմի կոտորածների մասին խոսելիս չեն կարող շրջանցել հայերի հարցը, քանի որ բոլորին հայտնի էր, որ 100 հազար զոհերի մեջ գրեթե 30 հազարը եղել են հայեր»,- ասաց թուրքագետը' կարծիք հայտնելով, որ բոլոր հիմքերը կան ընդունելու, որ ներողությունն ուղղված է նաեւ հայերին:

Խոսելով Թուրքիայի պարտավորությունների մասին, որոնք պետք է հետեւեն նման հայտարարությանը' Մելքոնյանը նշեց, որ իրական փոխհատուցման մասին խոսելը գրեթե անիրատեսական է, քանի որ 37-38 թվականների Դերսիմի ցեղասպանությունից քիչ փաստեր են պահպանել' ի շահ զոհերի ու նրանց հետնորդների:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում