Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բացվեց Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ուսանողների ցուցահանդեսը

Բացվեց Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ուսանողների ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նկարիչների միությունում այսօր բացվեց Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կերպարվեստի ֆակուլտետի նորաբաց դեկորատիվ կիրառական արվեստի բաժնի ուսանողների հաշվետու ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկայացված էին աշխատանքներ հագուստների, զարդերի, գոբելենների տեսքով: Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Արտյուշա Ղուկասյանի խոսքով` չափազանց պատասխանատու է ներկայանալ հետեւյալ ցուցահանդեսով, քանի որ հանրությանը ներկայանում են Կերպարվեստի ֆակուլտետի նորաբաց դեկորատիվ կիրառական արվեստի բաժնի ուսանողները: Բաժինը գործում է ընդամենը մեկ տարի, սակայն այդ կարճ ժամանակահատվածն էլ բավական է ընդհանուր պատկերացում կազմելու ուսանողների մակարդակի մասին: «Կատարվում է սերնդափոխություն, որը բավականին լավ մակարդակի վրա է»,- ասաց Ա. Ղուկասյանը: Մանկավարժական համալսարանի մշակույթի կենտրոնի տնօրեն Արկադի Շեկունցի խոսքով` ցուցահանդեսը դիտելիս ինքը մեծ բավականություն ստացավ եւ վստահությամբ լցվեց, որ ապագան ոչ միայն կործանված չէ, այլեւ բավական խոստումնալից է: «Դեկորատիվ կիրառական արվեստի անգնահատելի նմուշներ կարելի է տեսնել Միջնադարում, իսկ հիմա մեծ հավատ ունեմ նաեւ, որ ժամանակակից արվեստը մեծ ճանապարհ ունի»,- ասաց Ա. Շեկունցը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am