Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

«JAVA-Ծրագրավորման հիմունքները» գիրքը կօգնի հայերենով ծրագրավորում սովորել ցանկացողներին

«JAVA-Ծրագրավորման հիմունքները» գիրքը կօգնի հայերենով ծրագրավորում 
սովորել ցանկացողներին

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: DataArt-ի հայաստանյան գրասենյակում մայիսի 21-ին տեղի կունենա «Էդիթ Պրինտ» հրատարակչության հրատարակած «JAVA-Ծրագրավորման հիմունքները» գրքի շնորհանդեսը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հրատարակչության տարածած հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ գրքի հեղինակ Կարո Հակոբյանը տարիներ շարունակ փորձ է կուտակել շվեդական կրթական համակարգում որպես համակարգչային գիտությունների և ծրագրավորման մասնագետ և իր գիտելիքներն այժմ ներկայացնում է հայ հանրությանը։

FB_IMG_1715842030561.jpg (41 KB)

Այս գիրքը ուսուցանում է ծրագրավորման հիմունքները՝ օգտագործելով java լեզվի լայն ու համապարփակ հնարավորությունները, այդ լեզվի քերականությունը և լեզուն, ինչպես նաև ծրագրավորման մտածելակերպը, տրամաբանությունը, մեթոդիկան։ Ուստի, այն օգտակար է նաև նրանց համար, ովքեր ծրագրավորում կամ ցանկանում են ծրագրավորել մեկ այլ լեզվով։

Գրքից օգտվելու համար պարտադիր չէ ծրագրավորման մասին ունենալ նախնական գիտելիքներ։

Գիրքը նախատեսված է ուսանողների, ավագ դպրոցի և կրթական այլ համակարգերի աշակերտության, ինչպես նաև բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են սովորել ինքնուրույն՝ առանց հավելյալ օժանդակության։

 «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը նախաձեռնել է նոր «IT գրադարան» շարք, որը միտված է 21-րդ դարի ամենապահանջված ու ամենաբարձր վարձատրվող մասնագիտության հիմնավոր ուսումնասիրմանն ու յուրացմանը։

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am