Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Հայաստանի պարաաթլետիկայի հավաքականը Ճապոնիայում կմասնակցի աշխարհի վարկանիշային առաջնությանը

Հայաստանի պարաաթլետիկայի հավաքականը Ճապոնիայում կմասնակցի 
աշխարհի վարկանիշային առաջնությանը

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պարաաթլետիկայի հավաքականը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մեկնել է Ճապոնիա` մասնակցելու մարզաձևի աշխարհի 2024 թվականի առաջնությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ հավաքականի կազմում մրցավայր են մեկնել պարաաթլետներ Սարգիս Ստեփանյանը (գնդի հրում վարժություն, F55 դասակարգմամբ խումբ) և Սմբատ Կարապետյանը (սայլակավազք 100մ, T54 դասակարգմամբ խումբ)։

441190718_945868874240272_6521686746925454286_n.jpg (117 KB)

Սարգիս Ստեփանյանի մրցելույթը նախատեսված է մայիսի 17-ին, իսկ Սմբատ Կարապետյանինը՝ մայիսի 23-ին:

Թիմն աշխարհի առաջնությունում հանդես կգա ավագ մարզիչ Հովհաննես Գևորգյանի գլխավորությամբ: Մրցավայր է մեկնել նաև մարզիչ Գևորգ Ստեփանյանը:

Ավելի վաղ ՀՀ կառավարությունը 12 մլն 500 հազար դրամ հավելյալ աջակցություն էր տրամադրել Փարիզի 2024 թվականի Պարալիմպիկ խաղերի մասնակցության վարկանիշի ձեռքբերման, ինչպես նաև խաղերին հայ մարզիկների նախապատրաստման համար:

Մասնավորապես՝ նախատեսվում է ապահովել Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությունը նաև հունիսին Շվեյցարիայում կայանալիք պարաաթլետիկայի աշխարհի գավաթի խաղարկությանը, ինչպես նաև պարափաուերլիֆթինգի աշխարհի գավաթին:

Նշված մրցաշարերի արդյունքներով, ուղեգրեր ձեռքբերելու դեպքում, կապահովվի ՀՀ ներկայացուցիչների մասնակցությունն ամառային Պարալիմպիկ խաղերին, որոնք կանցկացվեն 2024 թվականի օգոստոսի 28-ից սեպտեմբերի 8-ը Փարիզում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am