Երևանում՝ 11:07,   28 Մայիս 2024

Բռնցքամարտիկները վերջին նախապատրաստական փուլն են անցնում վարկանիշային մրցաշարից առաջ

Բռնցքամարտիկները վերջին նախապատրաստական փուլն են անցնում վարկանիշային մրցաշարից առաջ

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի կանանց և տղամարդկանց թիմերը վերջին հավաքն են անցկացնում Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարից առաջ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարեն Աղամալյանի և Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորած թիմերը Երևանի «Օլիմպավան»-ում ընդլայնված կազմով նախապատրաստվում են Թաիլանդում կայանալիք վարկանիշային մրցաշարին:

Միջազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո անցկացվող մրցաշարը վերջինն է, որտեղ բռնցքամարտիկները կկարողանան ուղեգիր նվաճել Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:

Թաիլանդի վարկանիշային մրցաշարը կմեկնարկի մայիսի 23-ին:

Հայաստանի դեռևս ոչ մի ուղեգիր չի նվաճել բռնցքամարտում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am