Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Արարատ Միրզոյանն Ալմաթիում հանդիպել է Ղազախստանի ԱԳ նախարարի հետ

Արարատ Միրզոյանն Ալմաթիում հանդիպել է Ղազախստանի ԱԳ նախարարի հետ

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի  նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 10-ին Ալմաթիում հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլաուի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Ղազախստանի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության զարգացման դինամիկան։ Քննարկվել են երկկողմ օրակարգային հարցեր՝ ի շարունակություն Ղազախստանի նախագահի՝ ապրիլին Երևան կատարած այցի ժամանակ կայացած քննարկումների։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հարցերի շուրջ։

Ընդգծվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Ալմաթի քաղաքում հանդիպում անցկացնելու խորհրդանշական բնույթը՝ հաշվի առնելով հարաբերությունների կարգավորման, այդ թվում՝ սահմանազատման գործընթացում 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի նշանակությունը։

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության զարգացման հարցերի։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am