Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Դիլիջանի ոլորաններում կողաշրջված ավտոցիստեռնի վարորդը մահացել է

Դիլիջանի ոլորաններում կողաշրջված ավտոցիստեռնի վարորդը մահացել է

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 7-ին, ժամը 08։33-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի առաջին ոլորանում տեղի է ունեցել ՃՏՊ՝ գազատար ավտոմեքենան շրջվել է, ներսում քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի 59-րդ կմ-ին «Iveco» մակնիշի ավտոցիստեռնը՝ բեռնված 20 տոննա հեղուկ գազով (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1972 թ.) կողաշրջվել է, գազի արտահոսք չկա. մեքենայի բաքից առկա է դիզելային վառելիքի արտահոսք:

Նշվում է, որ փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել բեռնատարը, մեքենայի խցիկից դուրս բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության աշխատակիցներին, որոնք արձանագրել են վարորդի մահը:

ՆԳՆ ՓԾ տեղեկացմամբ՝ փրկարարները կատարել են ցիստեռնի հովացման և ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ. անվտանգության նկատառումներից ելնելով տեղում իրականացվում է հերթապահություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am