Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ծաղկաշեն գյուղում սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել

Ծաղկաշեն գյուղում սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել

ԳԱՎԱՌ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Ծաղկաշեն  գյուղում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2023 թվականին կառուցվել է արտաքին լուսավորության ցանց, մանկական խաղահրապարակ և ավտոտրանսպորտային սպասարկման կանգառ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանից, սուբվենցիոն 3 ծրագրի իրականացման համար ներդրվել է 28 մլն 439 հազար  դրամ, որից 13 մլն 889 հազար 400 դրամը ՀՀ կառավարության, 14 մլն 549 հազար 600 դրամը Գավառի համայնքապետարանի մասնաբաժինն է։

Ծաղկաշենի արտաքին լուսավորության ցանցի կառուցման պայմանագրային արժեքը կազմում  է 5 մլն 299 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի դեկտեմբերից և ավարտվել 2023 թվականի մայիսին։ Ծրագրի իրականացման արդյունքում արտաքին լուսավորության ցանց է կառուցվել Ծաղկաշենի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ փողոցներում՝ շուրջ  1400 մ երկարությամբ։ Տեղադրվել է ԼԵԴ համակարգով աշխատող 40 լուսատու։ Վերոնշյալ փողոցների բնակիչները արտաքին լուսավորության ցանցից օգտվում են առաջին անգամ։

Ծաղկաշենի   մանկական խաղահրապարակի և պուրակի  կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 17 մլն 200 հազար 628 դրամ, որի 45 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի օգոստոսին և ավարտվել դեկտեմբերին։ Խաղահրապարակը և պուրակը կառուցվել է Ծաղկաշենի 5-րդ փողոցում։ Ծրագրի իրականացման արդյունքում խաղահրապարակ-պուրակը կահավորվել է մանկական խաղարաններով, զրուցարան-տաղավարներով, կառուցվել է լուսավորության ցանց, ցայտաղբյուր։ 

Ծաղկաշենի ավտոտրանսպորտային սպասարկման կանգառի կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 5 մլն 940 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հուլիսին և ավարտվել օգոստոսին։

Ծրագրի իրականացման արդյունքում Գավառի պատմամշակութային հուշարձանների պատկերով ու նկարագրով արտացոլված կանգառ է կառուցվել Ծաղկաշեն գյուղի մուտքի մոտ։

 

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am