Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Podcast-ՖինԲրոքեր. Freedom Broker Armenia-ն ապահովում է արագ, հուսալի և ապահով ներդրումներ աշխարհի խոշոր բորսաներում

Podcast-ՖինԲրոքեր. Freedom Broker Armenia-ն ապահովում է արագ, հուսալի և 
ապահով ներդրումներ աշխարհի խոշոր բորսաներում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի ամենամեծ բորսաների հետ ուղիղ կապ ապահովող Freedom Broker Armenia բրոքերային ընկերության տնօրեն Հովակ Հովակիմյանը «ՖինԲրոքեր» պոդքաստային շարքի շրջանակներում անդրադարձել է բրոքերային հաշիվ բացելու տևողությանը, միջնորդավճարի ու հաշվի նվազագույն չափերին և հաշվում մուտքագրված  անձնական տվյալների պաշտպանության ապահովմանը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հովակ Հովակիմյանը, անդրադառնալով բրոքերային միջնորդավճարի չափին,  նշեց, որ այն ուղիղ ազդեցություն ունի հաճախորդների եկամուտների վրա։

Նրա խոսքով՝  բարձր միջնորդավճարի դեպքում՝ անկախ լավ ներդրող կամ թրեյդեր լինելուց, միջնորդավճարները «կկլանեն» ամբողջ եկամուտը, որն ակնկալվում է։

Ըստ Հովակիմյանի՝ Freedom Broker Armenia-ն բավականին ցածր միջնորդավճարներ է տրամադրում իր հաճախորդներին, որը գործարքի համար սկսվում է 0,12 տոկոսից, իսկ ամենամեծ միջնորդավճարն ամբողջական փաթեթով, այդ թվում՝ խորհրդատվությամբ, 0,5 տոկոս է կազմում։

Անդրադառնալով Freedom Broker Armenia-ի հուսալիության վարկանիշին՝ ընկերության տնօրենը մանրամասնեց, որ ըստ աշխարհում խոշորագույն գործակալության՝ S&P Gobal-ի, իրենց կազմակերպության ռեյտինգը «B-» է, որը չնայած ավելի ցածր է, քան ամերիկյան ամենաբարձր ռեյտինգն ունեցող, ամենակայուն մեծ կազմակերպություններինը, բայց բավականին բարձր է՝ ԱՊՀ երկրների ցանկացած կազմակերպության համեմատ։

Ինչ վերաբերում է հաշվի նվազագույն մնացորդի պահանջին, ապա, Հովակիմյանի խոսքով, հաճախորդը կարող է հաշիվ բացել և ներդրումներ կատարել այն գումարից, որն իրեն հարմար է։

Մասնավորապես, Freedom Broker Armenia-ն հաշվի սպասարկման համար գանձում չի կատարում։

«Մեզ մոտ  հաշիվը հնարավոր է բացել բավականին արագ՝ 5-10 րոպեում, որն ամբողջությամբ կատարվում է օնլայն։ Եթե մարդը ներկայացնում է համապատասխան փաստաթղթերը՝առաջին հերթին անձնագիրը, մեր համակարգը կարողանում է նրան շատ արագ նույնականացնել և հասկանալ, որ նա ռեալ մարդ և հաճախորդ է։ Փորձը ցույց է տվել, որ մեկ օրվա ընթացքում կարելի է և՛ հաշիվը բացել, և՛ սկսել ներդրումները։ Կարելի է մուտք անել և ներդրումներ կատարել՝ սկսած 50 -100 դոլարից»,- պարզաբանեց բրոքերային ընկերության ղեկավարը՝ հավելելով, որ կազմակերպությունն ուղիղ կապ է ապահովում ինչպես հայկական  AMX-ի, այնպես էլ աշխարհի ամենախոշոր բորսաների հետ, ինչպիսիք են՝  Նյու Յորքում գտնվող New York Stock Exchange-ը, NASDAQ-ը, ինչպես նաև Չիկագոյի, Ֆրանկֆուրտի և Հոնկոնգի և ավելի փոքր բորսաներ։

Խոսելով Freedom Broker Armenia-ի հարթակում օգտատերերի անձնական տվյալների պաշտպանության ապահովությունից՝ Հովակիմյանը վստահեցրեց, որ իրենց Tradernet Armenia հավելվածը համապատասխանում է աշխարհում առկա ամենավերջին տենդեցներին ու գործնական փորձին, որը մարդկանց հնարավորություն է ընձեռում ապահով զգալ անձնական տվյալների պաշտպանության առումով։

Լսեք նաև այլ թեմաներով Podcast-ները

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am