Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Մոսկվայում Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված մոնոներկայացում է բեմադրվել

Մոսկվայում Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված մոնոներկայացում է 
բեմադրվել

ՄՈՍԿՎԱ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում Մոսկվայում Ռուսաստանի բանակի կենտրոնական տանը մոնոներկայացում է բեմադրվել:   

Նախաձեռնությունը կյանքի է կոչվել Մոսկվայում գործող Սերգեյ Փարաջանովի անունը կրող թատրոնի կողմից: Այն հանդիսատեսի դատին է ներկայացրել դերասանուհի Լուիզա Գաբբեն:

p2.jpg (175 KB)

ՌԴ մշակույթի նախարարության, ՌԴ-ում ՀՀ դեսպանատան և  Ռուսաստանի բանակի կենտրոնական տան աջակցությամբ կայացած ներկայացմանը, որում արտացոլված էին Սերգեյ Փարաջանովի կյանքի բարդ ուղին և ստեղծագործական ընթացքը, ներկա էին ՌԴ-ում ՀՀ դեսպանատան ներկայացուցիչներ, ՌԴ մշակույթի գործիչներ, տեղի հայ համայնքի անդամներ:

Մոսկվայում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Լուիզա Գաբբեն նշել է, որ մոնոներկայացումը Փարաջանովի ապրած տարիների և նրա անունը կրող թատրոնի ստեղծման պատմության համադրումն էր։

p4.jpg (212 KB)

«Մեծ պատիվ ու պատասխանատվություն է  վարպետի 100-ամյակի առթիվ այս ֆորմատով արվեստասեր հասարակությանը ներկայանալը։ Դա մեր երախտիքի յուրօրինակ արտահայտումն է նաև»,- նշել է դերասանուհին` ներկայացումը ոչ թե խաղ, այլ ապրում որակելով։

Նրա խոսքով` մեծ է պիեսը հայաստանաբնակ հանդիսատեսի համար բեմադրելու  ցանկությունը։

p3.jpg (110 KB)

Թատրոնի գեղարվեստական ղեկավար և հիմնադիր, բեմադրության հեղինակ Վլադիմիր Գաբբեն տեղեկացրեց, որ ներկայացմամբ թատրոնի կողմից տրվել է Փարաջանովի հարյուրամյակին նվիրված տարվա մշակութային միջոցառումների մեկնարկը, որոնք կամփոփվեն հոկտեմբերին՝ փառատոնի կազմակերպմամբ:

«Այսօր մեզ միավորել է մեծ կինոռեժիսորից ժառանգած բարձր արժեհամակարգը, և, եթե մեզ հաջողվել է մոտենալ այդ արժեհամակարգին, ուրեմն մենք կարողացել ենք կիսել այսօրվա խորհուրդը: Պատահական չէ, որ Սերգեյ Փարաջանովի հոբելյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ն դասել է աշխարհի հիշարժան իրադարձությունների ցանկում: Հետևաբար, մենք ուղղակի պարտավոր ենք գնահատել, արժևորել և հպարտանալ մեծ հայի արվեստի ազատությամբ»,- ընդհանրացրել է մշակույթի վաստակավոր գործիչը:

p6.jpg (242 KB)

p5.jpg (64 KB)


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am