Transavia ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Լիոն- Երևան- Լիոն երթուղով
10:57, 19 Փետրվար 2024
ԵՐԵՎԱՆ,19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Transavia ավիաընկերությունը ապրիլի 13-ից մեկնարկելու է Լիոն- Երևան- Լիոն երթուղով չվերթերը:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության տարածած հաղորդագրությունից, թռիչքները կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր շաբաթ (հուլիսի 3-ից սկսած՝ նաև չորեքշաբթի) օրերին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում