ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանին՝ Գարնան տոնի կապակցությամբ
16:36, 10 Փետրվար 2024
ԵՐԵՎԱՆ,10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանին՝ Գարնան տոնի կապակցությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԳՆ-ն իր շնորհավորական ուղերձը հրապարակել է X-ի իր միկրոբլոգում։
We extend our warm congratulations on the occasion of the #SpringFestival & wish our Chinese friends & colleagues the best of success & well being in the Year of Dragon. pic.twitter.com/n00v4IBuaE
— MFA of Armenia (@MFAofArmenia) February 10, 2024
«Մեր ջերմ շնորհավորանքներն ենք հղում Գարնան տոնի կապակցությամբ և մեր չինացի ընկերներին ու գործընկերներին մաղթում ամենայն հաջողություն և բարեկեցություն Վիշապի տարում»,-նշված է գրառման մեջ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում