Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

ԼՂ-ից բռնի տեղահանվածների վարկերի մարման պետաջակցության ծրագրում որոշակի ֆիլտրեր են նախատեսվել․նախարար

ԼՂ-ից  բռնի տեղահանվածների վարկերի մարման պետաջակցության ծրագրում 
որոշակի ֆիլտրեր են նախատեսվել․նախարար

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց վարկերի մարմանն ուղղված պետական աջակցության ծրագրի մասին օրենքն  ընդունելիս, որոշակի ֆիլտրեր են նախատեսվել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հարցին, թե ինչու են ԼՂ բռնատեղահանված անձանց մասնավորապես օվերդաֆտ տեսակի վարկերը բանկերի կողմից գանձվում պետական աջակցության գումարներից։

«Սահմանվել են որոշակի ֆիլտրեր, օրինակ անգրավ վարկերը, որովհետև համարել ենք, որ անգրավ վարկերը այդքան էլ լեգիտիմ վարկեր չեն, այսինքն` ֆիկտիվ գործարքներ են և համարել ենք, որ դրանք չեն կարող մեր կողմից համարվել մարման ենթակա»,-պարզաբանել է նախարարը՝ նշելով, որ այդ ֆիլտրերում կան  նաև այլ տեսակի վարկեր, մասնավորապես այնպիսիք, որոնց գրավի առարկան գտնվում է ՀՀ տարածքում։

Ըստ Հովհաննիսյանի՝ կան մի շարք այլ տեսակի վարկեր, որոնք այս կամ այն պատճառով նշված  ֆիլտրերում են հայտնվել կամ չեն հայտնվել, ինչի հետևանքով խնդիրներ են առաջանում և դրանց առաջիկայում անդրադարձ կկատարվի ։

Ինչ վերաբերում է բանկերի կողմից վարկ ունեցող բռնատեղահանվածների պետական աջակցության գումարների գանձմանը, ապա նախարարը հավաստիացրել է, որ դրա  իրավաչափությունը առաջիկայում կքննարկվի և ըստ այդմ միջոցառումներ կձեռնարկվեն։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am