2023 թ. դեկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը 5.3%-ով գերազանցել է 2022 թ. նույն ամսվա ցուցանիշը
10:52, 25 Հունվար 2024
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հարկ վճարողների կողմից 2023 թվականի դեկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 հազար 726:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից, ընդգծելով, որ այն գերազանցել է 2022 թվականի նույն ամսվա ցուցանիշը 37 հազար 306-ով կամ 5.3%-ով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում