Երևանում՝ 11:07,   6 Հունիս 2024

Քերոբյանը գերմանացի գործընկերոջն է ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մանրամասները

Քերոբյանը գերմանացի գործընկերոջն է ներկայացրել է «Խաղաղության 
խաչմերուկ» նախաձեռնության մանրամասները

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեռլին կատարած այցի շրջանակում Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել Տնտեսության և կլիմայի պաշտպանության նախարարության պետքարտուղար Ֆրանցիսկա Բրանտների հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Էկոնոմիկայի նախարարությունը: 

Քննարկվել են տնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները, Հայաստանի տնտեսության ներկա վիճակը, ոլորտում արձանագրվող ցուցանիշներն ու զարգացման հեռանկարները։

Հանդիպման ընթացքում Վահան Քերոբյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մանրամասները։

Կողմերը քննարկել են նաև գերմանական ընկերությունների հետ համագործակցության հնարավորությունները, այդ թվում՝ հանքարդյունաբերության ոլորտում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am