Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Ադրբեջանի վերջին հարձակման հետևանքով ԼՂ-ում զոհվել է 223 անձ, որոնցից 5-ն՝ անչափահաս. Քյարամյան

Ադրբեջանի վերջին հարձակման հետևանքով ԼՂ-ում զոհվել է 223 անձ, որոնցից 5-ն՝ 
անչափահաս. Քյարամյան

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի վերջին հարձակման հետևանքով զոհվել է 223 անձ, որոնցից 5-ն անչափահաս են, վիրավորների թիվը 244 է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Լուրեր»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը:

Քյարամյանը տեղեկացրել է, որ Քննչական կոմիտեն նախաձեռնել է վարույթ՝ էթնիկ զտման վերաբերյալ, և արցախահայության բռնի տեղահանման հանգամանքները քննվում են բացառապես այդ շրջանակներում:

«2023 թվականին սեպտեմբերի 19-20-ին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղում զոհվել է 223 մարդ, որոնցից 25-ը քաղաքացիական անձինք են: Զոհերի թվում կան 5 անչափահասներ»,-ասել է Քննչական կոմիտեի նախագահը:

Ադրբեջանի վերջին հարձակման հետևանքով վիրավորների թիվը 244 է, որոնցից 76-ը քաղաքացիական անձինք են, այդ թվում՝ 10-ն անչափահասներ: Անհետ կորածների թիվը 20 է, որոնցից 5-ը քաղաքացիական անձինք են:

Քյարամյանը նաև նշեց, որ արձանագրվել են շուրջ 2 տասնյակ անարգանքի դեպքեր դիակի նկատմամբ:

ԼՂ-ից բռնի տեղահանության ընթացքում ճանապարհին ևս մարդիկ են մահացել, արձանագրվել են մահվան դեպքեր նաև տեղ հասնելուց կարճ ժամանակ անց: «Սա հիմնականում պայմանավորված է այն մեծ հոգեբանական ազդեցությամբ, որին ենթարկվել են մեր հայրենակիցները: Այդ ընթացքում շուրջ 7 տասնյակ քաղաքացիական անձանց շրջանում մահվան դեպքեր են արձանագրվել»,-ասել է Քյարամյանը:

Այս ամենը քննության առարկա է դառնում էթնիկ զտման վերաբերյալ հարուցված քրեական գործով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am