Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Հայկական InoRain-ը մրցանակի է արժանացել Georgian IT Innovations 2023-ում

Հայկական InoRain-ը մրցանակի է արժանացել Georgian IT Innovations 2023-ում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական InoRain ՏՏ ընկերությունը մասնակցել է դեկտեմբերի 11-12-ին Թբիլիսիում մեկնարկած GITI 2023 միջազգային համաժողովին և հաղթել «Լավագույն համալիր բիզնես լուծումներ» անվանակարգում։ Այս մասին հայտնում է InoRain-ը։

«Արմենպրես»  հաղորդմամբ՝ ընկերությունը ներկայացրել էր իր Codifyer և inoRain OTT լուծումները:

InoRain-ը OTT/ VOD լուծումներ ու ավտոմատացումներ է առաջարկում տարբեր ուղղություններ ունեցող բիզնեսների համար, մասնավորապես՝ հյուրանոցների, ինտերնետ մատակարարողների, ինֆլուենսերների ու բլոգերների:

Codifyer-ն առաջարկում է ծրագրավորողների համար մշակված ավտոմատացման նորարարական համակարգ: Այս ինովացիոն լուծումը նախագծված է ոչ միայն աշխատանքային գործընթացը հեշտացնելու, այլև՝ ժամանակ և այլ ռեսուրսներ խնայելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am