Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Երուսաղեմում հրաձգություն է տեղի ունեցել․ կա 2 զոհ, 7 վիրավոր

Երուսաղեմում հրաձգություն է տեղի ունեցել․ կա 2 զոհ, 7 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երուսաղեմի մուտքի մոտ առավոտյան հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով 2 մարդ զոհվել է, 7 մարդ՝ վիրավորվել։ Վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Jerusalem Post պարբերականը։

Սպանվածներն են 24-ամյա մի կին և 73-ամյա մի տղամարդ։ Ըստ ոստիկանության՝ արևելյան Երուսաղեմից երկու ահաբեկիչներ, զինված M16 հրացանով և ատրճանակով, առավոտյան եկել են  քաղաքի արևմտյան մուտքի մոտ և սկսել են կրակել մոտակա կանգառում գտնվող քաղաքացիական անձանց վրա։ Երկու հրաձիգներից մեկը սպանվել է անվտանգության ուժերի կողմից, մյուսը՝ դեպքի վայրում գտնվող քաղաքացիական անձի։

Ոստիկանությունը շղթայել է տարածքը և որոնումներ սկսել՝ համոզվելու, որ այլ հարձակվողներ չկան։ Դեպի Երուսաղեմ մայրուղիներից մեկը փակվել է։

Իսրայելում ԱՄՆ դեսպանը, ինչպես նաև Եվրամիության դեսպանը դատապարտել են ահաբեկչական հարձակումը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am