Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Իսրայելը Գազայում և Լիբանանում սպիտակ ֆոսֆորով զինամթերք է օգտագործել․ Human Rights Watch

Իսրայելը Գազայում և Լիբանանում սպիտակ ֆոսֆորով զինամթերք է օգտագործել․ 
Human Rights Watch

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Human Rights Watch կազմակերպությունը Իսրայելին մեղադրել է Գազայում և Լիբանանում իր ռազմական գործողություններում սպիտակ ֆոսֆորով զինամթերք օգտագործելու մեջ՝ ասելով, որ նման զենքի օգտագործումը խաղաղ բնակիչներին դնում է լուրջ և երկարատև վնասվածքներ ստանալու վտանգի տակ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով կազմակերպության տարածած հայտարարությունը։

«Human Rights Watch-ը ստուգել է 2023 թվականի հոկտեմբերի 10-ին և 11-ին համապատասխանաբար Լիբանանում և Գազայում արված տեսանյութերը, որոնք ցույց են տալիս հրետանու կողմից արձակված սպիտակ ֆոսֆորի բազմաթիվ օդային պայթյուններ Գազա քաղաքի նավահանգստի մոտ և Իսրայել-Լիբանան սահմանի երկայնքով երկու գյուղական վայրերում, ինչպես  նաև հարցազրույց է վերցրել երկու մարդկանցից, ովքեր նկարագրել են Գազայում տեղի ունեցած հարձակումը», - նշում է կազմակերպությունը։

Reuters-ն այս հայտարարությունից հետո մեկնաբանություն է խնդրել Իսրայելի պաշտպանության բանակից, որտեղ նշել են, որ «այս պահին տեղյակ չեն սպիտակ ֆոսֆոր պարունակող զենքեր Գազայում օգտագործելու մասին»։ Իսկ Լիբանանում սպիտակ ֆոսֆորի օգտագործման մասին տեղեկություններն ԻՊԲ-ում չեն մեկնաբանել։

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի ավելի քան 1500 զինյալներ ճեղքել էին անվտանգության պատնեշը և Գազայի հատվածից ներխուժել Իսրայել։ Իսրայելում զոհերի թիվը հասել է 1300-ի։ 150 մարդ պատանդ է վերցվել։ Իսրայելը պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին և հարվածներ է հասցնում հարյուրավոր թիրախների։ Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 1400-ի։ Իսրայելը նաև Գազայի լիակատար պաշարում է սկսել՝ դադարեցնելով ջրի, էլեկտրաէներգիայի, վառելիքի, սննդի և այլ ապրանքների մուտքը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am