Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Ամստերդամն արգելել է զբոսանավերի մուտքը՝ այցելուների թիվը կրճատելու և օդի աղտոտվածությունը նվազեցնելու համար

Ամստերդամն արգելել է զբոսանավերի մուտքը՝ այցելուների թիվը կրճատելու և օդի 
աղտոտվածությունը նվազեցնելու համար

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամստերդամի քաղաքային խորհուրդն արգելել է զբոսաշրջային նավերի մուտքը քաղաքի կենտրոն՝ փորձելով սահմանափակել այցելուների թիվը և նվազեցնել աղտոտվածությունը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է BBC-ից, դա նշանակում է, որ Նիդերլանդների մայրաքաղաքի գլխավոր երկաթուղային կայարանի մոտ գտնվող Էյ գետի վրայի կենտրոնական զբոսանավային տերմինալը կփակվի:

Դա քաղաքում զանգվածային զբոսաշրջության դեմ պայքարի վերջին միջոցառումներից մեկն է․ Ամստերդամում տարեկան 100-ից ավելի զբոսանավ է կառանում:

«Քաղաքի կենտրոնում զբոսանավերը չեն համապատասխանում Ամստերդամի՝ զբոսաշրջիկների թիվը կրճատելու խնդրին», - BBC-ն մեջբերում է լիբերալ D66 կուսակցությունից Իլանա Ռուդերկերկի խոսքերը:

Անցյալ տարի Ամստերդամի քաղաքապետ Ֆեմկե Հալսեման նույնպես դժգոհել էր՝ նշելով, որ զբոսանավի ուղևորները մի քանի ժամով մտնում են քաղաք, սնվում և ժամանակ չեն ունենում թանգարաններ այցելելու՝ այսպիսով, քիչ բան անելով քաղաքի համար:

Զբոսաշրջային նավերի մուտքն արգելելու մյուս հիմնական պատճառն Ամստերդամի օդի աղտոտվածության մակարդակի իջեցումն է: 2021 թ․-ին մեկ մեծ զբոսանավի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ այն մեկ օրում արտադրել է նույնքան ազոտի օքսիդ, որքան 30 000 բեռնատարները:

Ըստ BBC-ի՝ Ամստերդամը դարձել է սեփական հանրաճանաչության զոհը՝ գրավելով տարեկան 20 միլիոն այցելուի, որոնցից շատերին հրապուրում է զվարճանքների քաղաք լինելու՝ Ամստերդամի համբավը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am