Էրդողանն ու Ստոլտենբերգը քննարկել են Ռուսաստանում տեղի ունեցող վերջին զարգացումները և ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցը
13:41, 26 Հունիս 2023
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հունիսի 25-ին հեռախոսազրույց են ունեցել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:
«Բանակցությունների ընթացքում քննարկվել են Ռուսաստանում տեղի ունեցող վերջին զարգացումները, ինչպես նաև՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հետ կապված հարցեր», - լրագրողներին հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում