Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Սիրիան հաղորդել է Իսրայելի կողմից հերթական ավիահարվածների մասին

Սիրիան հաղորդել է Իսրայելի կողմից հերթական ավիահարվածների մասին

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական լրատվամիջոցները հաղորդում են, որ Իսրայելը մեկ շաբաթվա ընթացքում արդեն չորրորդ անգամ հարվածներ է հասցնում Սիրիայի տարածքին: Նշվում է, որ ապրիլի 3-ի երեկոյան Դամասկոսի մերձակայքում իրականացված ավիահարվածների հետևանքով 2 քաղաքացիական անձ է զոհվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է սիրիական SANA գործակալությունը:

Նշվում է, որ հարվածներ են հասցվել Դամասկոսից հարավ գտնվող ալ Քիսվահ քաղաքի, ինչպես նաև Ջեբել էլ Մանիայի ուղղությամբ:

Jerusalem Post պարբերականը նշում է, որ նախքան Սիրիային ավիահարվածներ հասցնելու մասին հաղորդումները Իսրայելի պաշտպանության բանակը խոցել էր ենթադրաբար իրանական ԱԹՍ, որը Սիրիայից ներթափանցել էր Իսրայելի տարածք:

Նշվում է, որ երկու օր առաջ Իսրայելը, ենթադրաբար, թիրախավորել էր Դաբաա ավիաբազան՝ վիրավորելով սիրիացի 5 զինվորների, իսկ դրանից երկու օր առաջ էլ Դամասկոսին հասցված ավիահարվածի հետևանքով զոհվել էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի 2 անդամ: Իսկ մարտի 29-ին Դամասկոսի մերձակայքում ավիահարվածների հետևանքով վիրավորվել էր սիրիացի 2 զինվոր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am