ՌԴ ԱԻ նախարարը զոհվել է քաղաքացու կյանքը փրկելիս
14:53, 8 Սեպտեմբեր 2021
ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևը Նորիլսկում իրականացվող վարժանքների ժամանակ զոհվել է։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտնել են նախարարությունից։
«Մեծ ցավով հայտնում ենք, որ ծառայողական պարտքը կատարելիս, գտնվելով Նորիլսկում, արտակարգ իրավիճակներից պաշտպանության միջգերատեսչական զորավարժություններում, փրկելով մարդու կյանքը, ողբերգական մահով զոհվել է ԱԻ նախարար Եվգենի Զինիչևը»,- նշում են ՌԴ ԱԻՆ-ից։
Զինիչևը Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականի մայիսի 18-ից։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում