Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Ռուսաստանի ԱԻՆ-ը մեծացնում է խմբավորումը Լեռնային Ղարաբաղում

Ռուսաստանի ԱԻՆ-ը մեծացնում է խմբավորումը Լեռնային Ղարաբաղում

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը շարունակում է ուժերի և միջոցների լրացուցիչ խմբավորում մտցնել Լեռնային Ղարաբաղ՝ մարդասիրական առաքելության խնդիրների կատարման համար։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը ' վկայակոչելով ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, դեկտեմբերի 6-ին Մոսկվայից մեկնել է ՌԴ ԱԻՆ Իլ-76 հատուկ ինքնաթիռը՝ փրկարարներով: Համահավաք խմբավորումը ձևավորվել է կենտրոնի կինոլոգներից, պիրոտեխնիկներից և այլ կառույցների լեռնափրկարարներից,  կապավորներից, փրկարարներից, ինչպես նաև հոգեբաններից: Ամբողջ անձնակազմը հանձնել է COVID-19-ի բացակայության թեստ։

Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի ԱԻՆ մասնագետների գործունեության իրականացման համար ինքնաթիռով կտեղափոխվի 3 մարդատար ավտոբուս, անհրաժեշտ տեխնիկա և սարքավորումներ:

Գերատեսչության խմբավորումը շարունակում է մարդասիրական օգնություն ցուցաբերել բնակչությանը։ Դեկտեմբերի 5-ին աշխատակիցները մասնակցել են Ստեփանակերտի պահեստներ կահույքի տեղափոխմանը՝ տուժած բնակավայրերի բնակիչներին հետագա բաշխման համար։ Տեղափոխվել են պահարաններ, մահճակալներ, աթոռներ և սեղաններ.

Բացի այդ, մոտ 300 երեխա մասնակցել է Ստեփանակերտի դպրոցներում ՌԴ ԱԻՆ մասնագետների կողմից կազմակերպված անվտանգության դասերին։ Աշակերտները ստանում են առաջին օգնության գիտելիքներ և հմտություններ, սովորում են Հեյմլիխի հնարքը և իրականացնել սիրտ-թոքային վերակենդանացում։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am