Երևանում՝ 11:07,   7 Հունիս 2024

Հանրապետության օրը համահայկական տոն է. ԱՀ նախագահն ընդունել է ՀՀ ԱԺ նախագահին

Հանրապետության օրը համահայկական տոն է. ԱՀ նախագահն ընդունել է ՀՀ ԱԺ 
նախագահին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը  սեպտեմբերի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը ողջունել է ՀՀ խորհրդարանի նախագահին՝ Հանրապետության օրվան ընդառաջ Արցախ ժամանելու առթիվ՝ նշելով, որ, չնայած համավարակի պատճառով չեղարկվել է տոնական բոլոր միջոցառումների անցկացումը, սեպտեմբերի երկուսը դրանով չի կորցնում համահայկական տոն լինելու խորհուրդը, քանի որ Արցախի անկախությունը նվաճում էր, որը ողջ հայության համար մեծ երազանքի իրականացում դարձավ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Արարատ Միրզոյանը  նշել է, որ տարիներ առաջ արցախահայությունը համայն հայության աջակցությամբ, մարդկային մեծ կորուստների գնով կարողացել է իրացնել անկախ ապրելու իր իրավունքը, ստեղծել պետականություն, որի գոյության և զարգացման համար ՀՀ իշանություններն ստանձնել են մեծագույն պատասխանատվություն:

Հանդիպմանը քննարկվել են հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև կարևորվել է միջխորհրդարանական կապերի հետագա զարգացման ու ընդլայման անհրաժեշտությունը, ինչն ունի ներքին և արտաքին քաղաքական կարևոր նշանակություն:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am