Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

ԱՀ նախագահը ծանոթացել է հայկական ռազմարդյունաբերության մասնագետների կատարելագործած զինատեսակներին

ԱՀ նախագահը ծանոթացել է հայկական ռազմարդյունաբերության մասնագետների կատարելագործած զինատեսակներին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Պաշտպանության բանակի N զորամաս և ծանոթացել զինված ուժերում հաջողությամբ կիրառվող՝ հայկական ռազմարդյունաբերության ոլորտի մասնագետների կողմից կատարելագործված զինատեսակներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«ԱՀ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի և ԱՀ ոստիկանության պետ Աշոտ Հակոբջանյանի ուղեկցությամբ այսօր այցելել եմ ՊԲ N զորամաս և ծանոթացել ոստիկանության ծառայողների (ծրագրում ընդգրկված են գրեթե բոլոր ստորաբաժանումները) ուսումնական պարապմունքներին: Ինչպես ԱԱԾ հատուկ վարչության տղաները, այնպես էլ ոստիկանության ծառայողները, հանձնարարականիս համաձայն, ձեռք են բերում սպառազինության որոշ տեսակների կիրառման հմտություններ: Նախնական արդյունքները գոհացուցիչ էին:

Այսօր լավ առիթ էր նաև ծանոթանալու հայկական ռազմարդյունաբերության ոլորտի մասնագետների կողմից կատարելագործված զինատեսակներին, որոնք գործնականում արդեն հաջողությամբ կիրառվում են մեր զինված ուժերում:

«Ուժեղ սահման, ամուր թիկունք, պաշտպանված Հայրենիք» սկզբունքը մշտապես լինելու է մեր ռազմաքաղաքական ջանքերի առանցքում:

Հ.Գ.
Սամբոյի աշխարհի չեմպիոն Մավրիկ Նասիբյանը, ով ոստիկանությունում գումարտակի հրամանատարի պաշտոնն է զբաղեցնում, իր ունակությունները ցուցադրեց նաև «Ֆագոտ» հակատանկային համալիրի վարժասարքի վրա՝ ուսումնական պարապմունքից ստանալով չեմպիոնին վայել գերազանց գնահատական»,- նշել Արցախի նախագահը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am