Մահվան ելքով պատահար Երևան-Գյումրի ճանապարհին

Armenpress 11:44, 30 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Ախուրյանի բաժնում օգոստոսի 30-ին հաղորդում է ստացվել, որ 1982թ. ծնված Արման Ա.-ի վարած «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան ժամը 00.10-ի սահմաններում Երևան-Գյումրի ճանապարհի 117-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել անձը չպարզված մոտ 40-45 տարեկան տղամարդու, ով տեղում մահացել է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, վարորդը ստորագրությամբ բաց է թողնվել: Քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am