Էջմիածին-Աշտարակ ճանապարհին ոստիկանները զինամթերք են հայտնաբերել

Armenpress 19:31, 19 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Վաղարշապատի բաժնում ապրիլի 18-ին, ժամը 11.50-ին մի քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ զինամթերք է թողնում Էջմիածին-Աշտարակ ճանապարհի աջակողմյան հատվածում` կամրջի մոտ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում, պարկի մեջ, հայտնաբերել է խոշոր տրամաչափի 4 փամփուշտ, 4 փամփշտակալ-շղթա և տարբեր տրամաչափի 106 փամփուշտ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am