«Զիլ-Կոյ» մակնիշի ավտոմեքենան Ջրվեժ գյուղում շրջվել է

Armenpress 19:16, 19 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Զիլ-Կոյ» մակնիշի ավտոմեքենան Ջրվեժ գյուղի 13-րդ փողոցում ապրիլի 18-ին, ժամը 19.00-ի սահմաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Կատարվում է քննություն:

 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am