Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում

Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի 
մատակարարում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իտալիան զենք չի ուղարկում Ուկրաինա՝ Ռուսաստանի տարածքի վրա հարձակումների համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասել է Իտալիայի արտաքին գործերի նախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանին՝ մեկնաբանելով Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության ղեկավարի հայտարարությունը Ուկրաինային Հռոմի կողմից հեռահար հրթիռների մատակարարման մասին։

«Մենք Ռուսաստանի հետ պատերազմի մեջ չենք: Ուկրաինայի ինքնորոշման իրավունքը պաշտպանելը և միջազգային իրավունքը հարգելն այլ խնդիր է: Մենք միշտ գաղտնի ենք պահել ռազմական օգնության մատակարարումների բովանդակությունը։ Ադ մասին տեղեկացվել է միայն խորհրդարանը: Մեր նպատակը միշտ եղել է Ուկրաինային զենք մատակարարել ոչ թե Ռուսաստանի դեմ հարձակման, այլ ռուսական զինված ուժերի հարձակումը կասեցնելու համար»,- ասել է Տայանին Հռոմում արտասահմանյան լրատվամիջոցների հետ ասուլիսի ժամանակ։

Նա ընդգծել է, որ  Իտալիայի քաղաքական նպատակն այն է, որ տրամադրվող  սպառազինությունը գործի ուկրաինական տարածքում և չեն առաջարկում զենքեր Ռուսաստանի տարածքի վրա կրակելու համար։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am