Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Վրաստանի նախագահն ակնկալում է Մակրոնի այցը Թբիլիսի

Վրաստանի նախագահն ակնկալում է Մակրոնի այցը Թբիլիսի

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր ֆրանսիացի գործընկերոջը՝ Էմանուել Մակրոնին, կոչ է արել այցելել Թբիլիսի՝ երկրում աշնանը  կայանալիք խորհրդարանական նախընտրական քարոզարշավից առաջ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին  Սալոմե  Զուրաբիշվիլին ասել է La Tribune de Dimanche թերթին տված հարցազրույցում՝ պատասխանելով  հարցին, թե ինչ է ակնկալում եվրոպացի առաջնորդներից՝ խորհրդարանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի քննարկման և դրա ընդունման դեմ բողոքի ակցիաների ֆոնին։

«Էմմանուել Մակրոնը, 2018 թվականին իմ ընտրվելու պահից, ինձ խոստացել էր, որ պետք է անի դա՝ մինչև նախընտրական քարոզարշավի մեկնարկը սեպտեմբերին, և ես նրան սպասում եմ Վրաստանի անկախության օրը՝ մայիսի 26-ին», - ասել է նա:

Ըստ ՏԱՍՍ-ի, Զուրաբիշվիլին հույս է հայտնել, որ Վրաստանը չի զրկվի ԵՄ-ին անդամակցելու թեկնածուի կարգավիճակից  խորհրդարանի կողմից օտարերկրյա գործակալների մասին օրինագծի ընդունման պատճառով։

Նա խոստովանել է, որ իր վետոն ազդեցություն չունի օրինագծի վերջնական ճակատագրի վրա, քանի որ իշխող կուսակցությունը կարող է վիճարկել այն:

Այդ կապակցությամբ նա կոչ  է արել ցուցարարներին դադարեցնել ցույցերը և անցնել հաջորդ փուլ՝ կենտրոնանալով 2024 թվականի հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը նախապատրաստվելու վրա։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am