Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում բացվել է նոր Black Box լաբորատորիան
ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում (ԳՏԿ) բացվել է Black Box միջդիսիպլինար ինկուբացիոն լաբորատորիա։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նոր լաբորատորիայի հիմքում ընկած է գիտության, արվեստի, արհեստի և տեխնոլոգիաների փոխհարաբերության և միջոլորտային համագործակցության ուսումնասիրությունը: Այն իրականացնելու է ինկուբացիոն ծրագրեր՝ միտված գաղափարների և դրանց նախատիպերի մշակմանը, ինստիտուցիոնալ համայնքների ձևավորմանը և միջդիսցիպլինար համագործակցությունների խթանմանը։
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) և «Galique Art SpaceArt Space»-ի կողմից հիմնված Black Box լաբորատորիայի գործունեության մեկնարկն ազդարարող միջոցառման շրջանակում ներկայացվել է «How do you want to live?/Ինչպե՞ս եք ցանկանում ապրել» խորագրով ֆոտոցուցահանդեսը, որտեղ ներկայացված են գերմանացի լուսանկարիչ Ռալֆ Բաքերի և Գյումրու տեխնոլոգիական կենտրոն ծրագրի ղեկավար Բելլա Հարությունյանի աշխատանքները։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում