2 րոպեի ընթերցում
Ոսկերիչների 1 հասցեն վաղուց դարձել է Հայաստանի բիզնես ներուժի կենտրոնացման վայրը: Շուտով այստեղ պատրաստ կլինի հատուկ COP-17 Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի համար կառուցվող բազմաֆունկցիոնալ բիզնես համալիրը, որի շինարարարական աշխատանքներն իրականցնում է ավելի քան 15 տարվա շինարարական ու ինժեներական հարուստ փորձ ունեցող «Ազուրիտ» ընկերությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տարիների ընթացքում «Ազուրիտ»-ը դարձել է կայուն գործընկեր Հայաստանում իրականացվող մի շարք խոշոր և կարևոր ենթակառուցվածքային ու շինարարական ծրագրերին։ Ընկերությունը համագործակցում է COAF Smart Center-ի, Renshin-ի, Dalan Technopark-ի, Renco-ի և այլ առաջատար ընկերությունների հետ: Այժմ մեկնարկել են TUMO կենտրոնի նոր մասնաշենքի շինաշխատանքները:
«Մերիդիան» Էքսպո կենտրոնի ողջ բոլորն իրականացվող շինարարական աշխատանքների մի ծանրակշիռ ու պատասխանատու մասի աշխատանքները վստահվել է Ազուրիտ ընկերությունը:
Նախագիծն առանձնանում է ժամանակակից ճարտարապետական լուծումներով, որը մշակվել է Graphit Architectural Studio-ի կողմից։ Կառուցման ընթացքում կիրառվել են բարձրակարգ տեխնիկական մեթոդներ և նյութեր՝ ապահովելով նախագծի պահանջներին համապատասխանությունը։ Շենքի ճարտարապետության մեջ առնաձնանում են գեղեցիկ լայն սրահները՝ պատված հայելային ապակիներով, որոնք մեր երկրի ներկայանալի բիզնեսի համախմբման վայրը անպայման կդառնա:
Այս մեծ ծավալի շինարարության ընթացքում կարևոր բաղադրիչ է նախագծի համապարփակ կառավարումը, որը իրականցնում է «VGM Projects» ընկերությունը՝ ապահովելով շինարարության վերահսկումը և աշխատանքների արդյունավետ ընթացքը։ Ընկերության ներկայացուցիչների ամենօրյա այցերը, գործընկերների հետ մասնագիտական քննարկումները հնարավորություն են տալիս թերությունները հասցնել նվազագաույնի, իսկ առաջանալուն պես սահուն հարթել դրանք, որպեսզի մեր տեղական և միջազգային միջոցառումները անցնեն բարձր մակարդակով:
Հաշված ամիսներ հետո մեր երկրի ամենաներկայանալի միջոցառումները կանցկացվեն այս համալիրում: