Տնտեսություն

Հայաստանի պետական պարտքի բեռը 2017 թվականի համեմատ նվազել է 10 տոկոսով․ Պապոյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն անդրադարձել է Հայաստանի պետական պարտքի շուրջ քննարկումներին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պապոյանը թեմային անդրադարձել է «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում։

«Պարտք, պարտք, պարտք․․․ մի բան, որի մասին Հայաստանում վերջերս շատ են խոսում։ Ի վերջո, Հայաստանի պետական պարտքը շա՞տ է, թե՞ քիչ, ավելացե՞լ է, թե՞ պակասել է։ Հայաստանի պետական պարտքը 2017 թվականին կազմում էր մեր ՀՆԱ-ի 59 տոկոսը, այնինչ 2025 թվականին կազմում է մեր ՀՆԱ-ի 49 տոկոսը։ Այսինքն՝ մեր պետական պարտքի բեռը նվազել է, իսկ դա նշանակում է, որ պետական պարտքը մեր երկրում, չնայած բացարձակ թվերով ավելացել է, բայց դրա սպասարկումը հեշտացել է, և դա՝ որպես բեռ, մեր պետության և հայ ժողովրդի համար փոքրացել է։ Մի օրինակ բերեմ․ պատկերացնենք երկու ընտանիք։ Մեկն ունի ամսական ընդամենը 200 հազար դրամ եկամուտ, բայց վարկ չունի, պարտք չունի, իսկ մյուսն ունի 100 միլիոն դոլար և ունի 20 միլիոն դոլարի վարկ։ Ո՞ր ընտանիքն է լավ ապրում, իհարկե, երկրորդը։ Հետևաբար, պարտքի բացարձակ ծավալը կարևոր չէ, կարևոր է, թե այն ինչ հատված է զբաղեցնում քո եկամուտների մեջ, իսկ Հայաստանի եկամուտների մեջ մեր պարտքի ծավալը նվազել է»․- ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարը։

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում