Տեսանյութ

Հունվարի 1-ից ժամկետային զինծառայության ժամկետը կրճատվում է

2 րոպեի ընթերցում

Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2 տարվա փոխարեն կլինի 1.5 տարի՝ 2026 թվականի հունվարի 1-ից։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Վստահաբար տեղյակ եք, որ պաշտպանության նախարարը խորհրդարանական գործընկերների հետ քննարկումների արդյունքում օրենսդրական նախաձեռնություն էր դրել շրջանառության մեջ, որով առաջարկում էր Հայաստանում  ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամկետը երկու տարվա փոխարեն սահմանել 1.5 տարի։  Ի սկզբանե նախատեսված էր, որ այս կարգավորոմւն ուժի մեջ մտնի 2026 թվականի ամառային զորակոչից, բայց այսօր քննարկում եմ ունեցել պաշտպանության նախարարի հետ, իսկ նախորդող շրջանում՝ խորհրդարանական գործընկերների հետ, և որոշել ենք, որ օրենքն ավելի շուտ ուժի մեջ մտնի՝ 2026 թվականի հունվարի 1-ից։ Այսինքն, 2026 թվականի ձմեռային զորակոչից Հայաստանում ժամկետային զինծառայությունը 2 տարվա փոխարեն կլինի 1.5 տարի։ Շնորհակալություն և բարի ծառայություն եմ մաղթում մեր բոլոր զինվորներին»,- գրել է վարչապետը։   

Ավելի վաղ E-draft հարթակում հանրային քննարկման էր դրվել  ՀՀ պաշտպանության նախարարության նախագիծը, որով առաջարկվում էր ՀՀ-ում պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատել և 2 տարվա փոխարեն սահմանել 1.5 տարի։ Նախագիծը պետք է հաստատվի Կառավարությունում, որից հետո՝ երկու ընթերցմամբ քվեարկության կդրվի խորհրդարանում։ Խորհրդարանում հաստատվելուց հետո նախագիծը կուղարկվի ՀՀ նախագահի ստորագրությանը, ինչից հետո էլ այն սահմանված ժամկետում կմտնի ուժի մեջ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում