Տեսանյութ

ՀՀ ՆԳ նախարարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են համագործակցության զարգացմանն ուղղված հարցեր

1 րոպեի ընթերցում

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է ԱՄԷ նախագահ շեյխ Մուհամեդ բեն Զայեդ Ալ Նահյանի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։ 

Հանդիպման ընթացքում բարձր են գնահատվել երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները, որոնք դրսևորվում են տարբեր ոլորտներում սերտ համագործակցությամբ և գրանցված հաջողություններով։ ՆԳ նախարարն ընդգծել է երկու երկրների ղեկավարների կարևոր դերակատարումն այս հարաբերությունների զարգացման գործում։

Արփինե Սարգսյանը ընդգծել է ԱՄԷ-ի մեծ դերը այս տարվա հունիսին Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության կարևոր հարթակ ապահովելու գործում և շնորհակալություն հայտնել։

Կողմերը պայմանավորվել են զարգացնել Հայաստանի և ԱՄԷ-ի ներքին գործերի նախարարությունների միջև համագործակցության օրակարգը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում