Քաղաքականություն

Մեկնարկել է ԱԺ հերթական նիստը

1 րոպեի ընթերցում

Մեկնարկել է Ազգային ժողովի հերթական նիստը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 30-ին մեկնարկած հերթական նիստերի օրակարգում ընդգրկված է 14 հարց:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ կքննարկի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին և «Ռազմական ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Կքննարկվի նաև «Հայաստան» խմբակցության ներկայացրած Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:

Օրակարգում է նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը, «Թափոնների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ու մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում