1 րոպեի ընթերցում
«Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվել և համալրվել է նորագույն սարքավորումներով՝ ապահովելով ժամանակակից պայմաններ հետվիրահատական, վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, կենտրոնի բուժանձնակազմը նույնպես համալրվել է բարձր որակավորմամբ մասնագետներով։
«Երևանի քաղաքապետարանը կարևորում է առողջապահության բոլոր օղակների զարգացումը՝ կանխարգելումից մինչև բարձր տեխնոլոգիական բուժում։ Միայն համակարգային մոտեցման շնորհիվ հնարավոր է ապահովել բնակչության առողջության պաշտպանությունն ու բարձրացնել բուժօգնության արդյունավետությունը»,-նշված է հաղորդագրության մեջ։
Կարդացեք հոդվածը` فارسی