Հասարակական

Ոստիկանությունում ծառայողական քննություն է սկսվել Դավիթ Ափոյանին բերման ենթարկելու առնչությամբ

1 րոպեի ընթերցում

Ոստիկանությունում ծառայողական քննություն է սկսվել Դավիթ Ափոյանին բերման ենթարկելու առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարությամբ` ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է սկսվել Երևանի պետական համալսարանի Ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանին պետական համալսարանից ոստիկանության Մարաշի բաժանմունք բերման ենթարկելու կապակցությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

«Ծառայողական քննության արդյունքում ստուգվելու է ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը»,- նշեցին վարչությունից:

ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը բերման է ենթարկվել դեկտեմբերի 24-ին, համալսարանում գտնվող իր աշխատասենյակից: Ափոյանը ոստիկանության բաժանմունքում վկայի կարգավիճակով հարցաքննվելուց հետո դուրս է եկել բաժանմունքից:

ԵՊՀ ՈւԽ նախագահը հարցաքննվել է դեկտեմբերի 20-ին ԵՊՀ բակում հնչած կրակոցների գործով, և նշել, որ դեպքի ընթացքում այդ վայրում չի եղել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում