Տնտեսություն

Պուտինը ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին պարգեւատրել Է Բարեկամության շքանշանով

1 րոպեի ընթերցում

Պուտինը ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին պարգեւատրել Է Բարեկամության շքանշանով

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պարգեւատրել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնից հեռացող Տիգրան Սարգսյանին: Պարգեւատրումը տեղի Է ունեցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած նիստից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես ունեմ պատվավոր առաքելություն, պատվավոր պարտականություն՝ ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահ Տիգրան Սուրենի Սարգսյանին հանձնելու Ռուսաստանի բարձր պետական պարգեւը՝ Բարեկամության շքանշանը»,-հայտարարել Է Ռուսաստանի ղեկավարը: Նա նշել Է, որ Տիգրան Սարգսյանը ծանրակշիռ անձնական ավանդ Է ներդրել Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում՝ հաջողությամբ լուծելով ինտեգրացիոն օրակարգի բոլոր ամենաբարդ հարցերը եւ բարձրացնելով միավորման միջազգային հեղինակությունը: «Բարեկամության շքանշանով պարգեւատրելը նաեւ Տիգրան Սուրենովիչի հատուկ վաստակի ճանաչումն Է Ռուսաստանի եւ Հայաստանի բարեկամական, դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում»,-ասել Է Պուտինը՝ հիշեցնելով այն տարիների մասին, երբ Տիգրան Սարգսյանն աշխատել Է որպես Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի եւ կառավարության ղեկավար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում