Քաղաքականություն

Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը

1 րոպեի ընթերցում

Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նիստի օրակարգում են եվրասիական ինտեգրացիայի, ընդհանուր աշխատաշուկայի, ծառայությունների միասնական շուկայի ԵԱՏՄ ներքին շուկայի ձևավորման, էներգետիկայի հետ կապված հարցեր:

Նիստին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Բելառուսի ղեկավարները, ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Ընդլայնված կազմով նիստինկմասնակցեն նաև Մոլդովայի (ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ունի) նախագահ Իգոր Դոդոնը, Ղազախստանի նախկին նախագահ, ԵԱՏՄ պատվավոր նախագահ Նուրսուլթան Նազարբաևը

Կարդացեք հոդվածը` EnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում