Օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման քրեական գործով 3 անձի մեղադրանք է առաջադրվել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում է՝ օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, երեք անձի մեղադրանք է առաջադրվել:

Ավելի վաղ հայտնել քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2019թ. նոյեմբերի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի վարույթ է ընդունվել խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքի կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի, որդեգրման գաղտնիքը հրապարակելու, որդեգրման համաձայնություն տալուն հակելու, առևտրային կաշառք տալու, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործը:

Նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով և 200-րդ հոդվածի 3-րդ մասով, «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրենին՝ 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Երևանի՝ 1976թ. ծնված բնակչուհուն՝ 167-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ:

Նախաքննությամբ պարզված փաստական տվյալների մասին այլ տեղեկություններ նախաքննության այս փուլում հրապարակման ենթակա չեն՝ նախաքննության շահերից ելնելով։

Քրեական գործով կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկատվություն կտրամադրվի պարբերաբար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն English Русский

ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե

Հայաստանն ու ԱՄՆ-ն տրամադրված են արագ առաջ շարժվել TRIPP-ի իրագործման ուղղությամբ. Փաշինյան

Հայաստանի միջազգային պահուստները գերազանցել են 5․7 միլիարդ դոլարը․ ԿԲ նախագահի տեղակալ

Շվեդիան 108 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով

Այդ ուժերը կառավարվում են մի կետից. Փաշինյանը՝ ընդդիմությանը համախմբելու Սամվել Կարապետյանի հայտարարության մասին

ԱՄՆ-ն նախնական ֆինանսավորման վերբերյալ որոշում է կայացրել․ Փաշինյանը ԹՐԻՓՓ-ի նախագծի մասին

Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրը

Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար

Փորձում ենք կառավարել պատերազմի ռիսկերը. ՀՀ վարչապետ

ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտում 1,5 տրիլիոն դոլարի ներդրումն «ուղերձ է աշխարհին». Հեգսեթ