Հասարակական

Պետական համակարգում կադրային ջարդի նախանշաններ չկան. Վլադիմիր Կարապետյան

1 րոպեի ընթերցում

Պետական համակարգում կադրային ջարդի նախանշաններ չկան. Վլադիմիր Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս ասել է, որ հանրային ծառայողների 95 տոկոսից ավելին մնացել են նախկինից, այդ առումով կադրային որևէ ջարդ չի եղել, և ջարդի նախանշաններ չկան:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 13-ին այս կարծիքը հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով Վարչապետի հայտարարությանը, թե ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, և ինքը ջարդելու է այդ դիմադրությունը:

«Կառավարության ղեկավարը բազմիցս ասել է, որ պետական ծառայողների կամ, ինչպես օրենքն է ասում, հանրային ծառայողների 95 տոկոսից ավելին մնացել են նախկինից, կադրային որևէ ջարդ չի եղել, և չեմ կարծում, որ ջարդի նախանշաններ կան: Վարչապետը շատ հստակ իր վերաբերմունքն է հայտնել տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ, և, կարծում եմ, բոլորս հետևություններ կանենք նրա վերաբերմունքի վերաբերյալ»,- նշեց Կարապետյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում