Սպորտ

Հայ և արաբ ըմբիշները կհամագործակցեն 

1 րոպեի ընթերցում

Հայ և արաբ ըմբիշները կհամագործակցեն 

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և ըմբշամարտի արաբական ըմբշամարտի ֆեդերացիաները համագործակցության պայմանագիր ստորագրեցին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արաբական երկրների ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ, UWW-ի գործադիր կոմիտեի անդամ, Կատարը ներկայացնող Զամել Սայաֆ Ալ Շահրանիի և ՀԸՖ նախագահ Ռոբերտ Խաչատրյանի ստորագրած պայմանագիրը ներառում է ապագա համագործակցություն, մասնագետների փոխանակում և համատեղ ուսումնամարզական հավաքներ:

Սայաֆ Ալ Շահրանիի խոսքով` համագործակցությունը հույս է ներշնչում ըմբշամարտի ընտանիքի մեծացման հարցում, և Հայաստանում առկա պայմանները բացառիկ են մարզիկների համար: «Ուզում ենք, որ արաբ ըմբիշները ուսումնամարզական հավաք անցկացնեն Հայաստանում, և, ինչու ոչ, Հայաստանը նաև դառնա տարածաշրջանային կենտրոն»,-շեշտեց նա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում